Փորձել են խախտել մաքսային կանոնները, բայց չի ստացվել

© Photo : press office of the Ministry of Finances of RAКонтрабанда золота
Контрабанда золота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել: Հինգ ամսվա ընթացքում հայտնաբերված խախտումների մի մասը վերաբերել է ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռներին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բացահայտված դեպքերից 34-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով:

Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:

Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:

Քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` նախապատվությունը տալով նախապես պատրաստված թաքստոցներին: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են:

Լրահոս
0