«Տարոն-Ավիան» մեկնարկեց Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթերը

© Sputnik / Arpi Beglaryan / Самолет в небе
Самолет в небе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունն այսօր մեկնարկեց կանոնավոր չվերթեր դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ, հաղորդում է քաղավիացիայի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին:

Հիշեցնենք, որ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթեր է իրականացնում նաև  Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով:

Լրահոս
0