Կրթության ոլորտը շարունակելու է մնալ առաջնահերթությունների շարքում

© Sputnik / Asatur Yesayants / Школа
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քննարկել են կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Մատաղ սերնդի դաստիարակությունը դիտարկելով որպես գերակայություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կրթական օջախների բարելավմանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում նորոգվում, բարեկարգվում ու նոր գույքով են համալրվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախակրթարանները, կրթամշակութային օջախներն ու մարզական կրթօջախները:

Обработка данных - Sputnik Արմենիա
Էլեկտրոնային կրթությունը պարտադիր կդառնա հանրապետությունում

Երևանի քաղաքապետը նաև վստահեցրել է, որ մայրաքաղաքի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում կրթության ոլորտը շարունակելու է մնալ ծրագրային առաջնահերթությունների շարքում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին մի քանի տարիներին կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքները, նկատելով, որ այն իսկապես կարևոր ազդեցություն է ունենում կրթության որակի բարձրացման վրա:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կրթության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու նախանշվել առաջիկա անելիքները և առաջնահերթությունները:

Լրահոս
0