Փրկարարները պայթյունից տուժածներին օգնեցին. առաջադրանքը կատարված է

© Sputnik / Арам Нерсесян / Учения МЧС РА в метро
Учения МЧС РА в метро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանյան մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում իրարանցում ու խուճապ էր: Մետրոյում պայթյուն է որոտացել: Փրկարար ծառայության աշխատակիցները տարհանում են տուժածներին, իսկ շտապօգնության ավտոմեքենաները նրանց շտապ տեղափոխում են հիվանդանոցներ: Բարեբախտաբար այս ամենը իրականություն չէ, այլ ընդամենն ուսումնական վարժանքի սցենար:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Ուսումնական վարժանքի նախապես մշակված սցենարի համաձայն, ինչպես նշեց ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, մետրոյի կայարանում որոտացած պայթյունից տուժել է 90 մարդ, որից 45-ը՝ վիրավորվել է:

Церемония награждения в МЧС РА - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյան. «ԱԻՆ փրկարարները լավագույնն են, որոնց կարող է հետևել երիտասարդ սերունդը»

Ու մինչև դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանում ու առաջին բուժօգնություն էին ցույց տալիս կայարանում տեղի ունեցած պայթյունից տուժածներին, լուր ստացվեց, որ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, այս անգամ արդեն ընթացքի մեջ գտնվող մետրոյի վագոնում:

«Թունելի մեջ եղավ պայթյուն, ապա ծխի իմիտացիա, իբր, հրդեհ է բռնկվել, մարդկանց տարհանում են: Իմիջիայլոց, վարժանքին մասնակցում էին նաև փրկարար ծառայության քիմիկոսները, որոնք առաջին և երկրորդ պայթյուններից հետո գնահատեցին՝ քիմիական վտանգավոր տարր կա, թե՝ ոչ: Պարզեցին, որ վտանգավոր տարր չկա, որից հետո փրկարարները սկսեցին իրենց գործողությունները»,- հայտնեց Ղազարյանը:

Պայթյունից տուժած վիրավորներին տարհանելուց ու մետրոյի կայարանի տարածքն ազատելուց հետո դեպքի վայր ժամանեց նաև հրշեջ ջոկատը՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարելու համար:

© Sputnik / Арам Нерсесян / ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում - Sputnik Արմենիա
1/5
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում

2/5

3/5

4/5

© Арам Нерсесян / ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում - Sputnik Արմենիա
5/5
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
1/5
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
2/5
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
3/5
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
4/5
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում
5/5
ԱԻՆ ուսումնական վարժանքը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում

Զորավարժանքն ավարտվեց, փրկարարներն ապացուցեցին՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ են կատարել իրենց պարտականությունները: Վարժանքին ներկա էր և փրկարարներին կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Փրկարար ծառայության ղեկավարներն էլ խոստացան՝ վարժանքի ընթացքում գրանցած թերությունները կշտկեն ու հաջորդ անգամ ավելի կատարելագործված հանդես կգան:

Բայց փրկարարներին ու հատուկ միջոցների ներկայությունից անհանգստացած անցորդներին փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքից առավել հուզում էր այն միտքը, որ վարժանքը երբեք իրականություն չդառնա:

Լրահոս
0