«Ոսկե ծիրան». ավանդույթը շարունակվում է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիա «Մենք» հաղորդաշարի հյուրը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինովավերագրող Հարություն Խաչատրյանն է:

Արդեն 14-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի հիմնադիրը խոսում է «Ոսկե ծիրանի» ստեղծման ու նպատակի մասին, ինչպես նաև մանրամասներ է ներկայացնում այս տարվա փառատոնի վերաբերյալ։

Նշենք, որ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը։

Փառատոնի օրերին մայրաքաղաքի յոթ տարբեր հատվածներում կկազմակերպվեն կինոցուցադրություններ՝ շարժական յոթ կինոթատրոնով: Բացի այդ, այս տարվա կինոփառատոնը կնշանավորվի երեք հոբելյանով. Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի անվանական աստղերը։

Լրահոս
0