Տարեկան 1 միլիոն եվրո՝ «Օլիմպիկում» խաղալու համար

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Тренировка ФК "Реал Мадрид"
Футбол. Лига чемпионов. Тренировка ФК Реал Мадрид - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լիոնի «Օլիմպիկը» «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի համար վճարել է 8 միլիոն եվրո։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը տեղափոխվել է Լիոնի «Օլիմպիկ», տեղեկացնում է Արմսպորտը՝ հղում անելով ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքին:

Դոմինիկյան հանրապետության 23-ամյա հարձակվողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Ըստ լրատվամիջոցների՝ գործարքի արժեքը կազմել է 8 մլն եվրո: Ֆուտբոլիստը «Օլիմպիկում» կստանա տարեկան 1 մլն եվրո աշխատավարձ:

Ավարտված մրցաշրջանում Դիասը մասնակցել է 14 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս
0