Նախկին նախագահի նախկին հարսը կրկին ամուսնացել է

© Photo : Unsplash / Suhyeon ChoiСвадьба
Свадьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին հարսը՝ Լիլիթ Շահնազարյանը, երկրորդ անգամ է ամուսնացել, այս անգամ՝ մեծահարուստ սփյուռքահայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Լիլիթը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի դուստրն է, նրա ընտրյալը սփյուռքահայ է, տեղեկացնում է tert.am-ը։

Լիլիթի պսակադրությունը կայացել է երեկ: Զույգն օրիգինալ վայր է ընտրել պսակադրության համար՝ Վենետիկի հայկական կղզին՝ Սուրբ Ղազարը։

Լիլիթ Շահնազարյանն ու Դավիթ Տեր-Պետրոսյանն ամուսնալուծվել են 2015 թվականին։ Նրանք 3 երեխա ունեն։ 2016 թվականի ապրիլին Դավիթն ամուսնացավ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ։ Դեռ այն ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լիլիթը ևս պատրաստվում է ամուսնանալ, նրա ընտրյալը մեծահարուստ սփյուռքահայ է։

Լրահոս
0