00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փրկարարները պատրաստ են համաշխարհային մարտահրավերներին

Բաժանորդագրվել
1988-ի երկրաշարժի զոհերը շատ ավելի քիչ կլինեին, եթե այդ տարիներին Հայաստանում մասնագետ փրկարարներ լինեին, արտերկրից մեզ օգնության հասած փրկարարական ջոկատներն էլ ավելի համակարգված ու միասնական գործեին։ Մասնագետների այս համոզմունքը հիմք դարձավ փրկարար ծառայության ստեղծման համար։

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 3 տարի անց ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց արտակարգի իրավիճակների կոմիտե ստեղծելու մասին։ ՄԱԿ-ն էլ հայաստանյան երկրաշարժի դառը փորձից հետո որոշում կայացրեց փրկարարների հատուկ որակավորման մասի: Այսօր հայ փրկարարները միջազգային որակավորում ունեն և եթե 3 տասնամյակ առաջ Հայաստանն ուներ փրկարարների օգնության կարիքը, այսօր արդեն մեր փրկարարներն են օգնության ձեռք մեկնում աղետից տուժած այլ ազգերին, ընդ որում, առանց հաշվի առնելու այդ երկրների հետ քաղաքական հարաբերությունների մակարդակը։

«2003 թ.-ին Բամի երկրաշարժի ժամանակ մեր թիմը շատ ակտիվ աշխատել է, նաև 1999 թ.-ին Թուրքիայի երկրաշարժի ժամանակ է մեր փրկարարական թիմն աշխատել»,- ասում է ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը։

Աշխարհում այսօր փոխվել են մարտահրավերներն ու սպառնալիքները։ Սպիտակի երկրաշարժից հետո, հիմնականում, բնական աղետներից մարդկանց փրկելու նպատակով ստեղծված խումբն այսօր պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերացնել նաև արհեստածին ու մարդածին աղետների հետևանքները։

«Փրկարարական գործը շատ բազմազան է, փրկարարը պետք է տիրապետի շատ ուղղությունների` սկսած առաջին օգնությունից, վերջացրած ճառագայթային-քիմիական մոնիթորինգի որոշակի տվյալներով, փրկարարական գործին, այսինքն` փլուզման տակ աշխատանքին։ Ուղղությունները տարբեր են, և ուղղություններին համապատասխան մեր փրկարարները վերապատրաստում են անցնում դրսում»,- ասում է Եմիշյանը։

Учения МЧС РА в метро - Sputnik Արմենիա
Փրկարարները պայթյունից տուժածներին օգնեցին. առաջադրանքը կատարված է

Հայ փրկարարներն իրենց վարժանքներում հաշվի են առնում Հայաստանում հնարավոր բոլոր ռիսկերը։ Օրինակ, հաշվի առնելով մեր երկրում ճոպանուղիների առկայությունը, փրկարար ջոկատը վարժվում է ճոպանուղու խափանման դեպքում անվտանգ տարհանել օդում մնացած ուղևորներին: Կամ, ասենք, գտնել ու փրկել Արագածի լանջերին մոլորված զբոսաշրջիկներին։

Փրկարար ջոկատը պատրաստ է իր մասնագիտական պարտականությունը կատարել նաև ատոմակայանի վթարի ու ահաբեկչության դեպքում: Ցավոք, ինչպես ամբողջ աշխարհը, մեր երկիրը ևս ապահովագրված չէ 21-րդ դարի այդ չարիքից, ուստի հայ փրկարարներն ուսումնական վարժանքներում չեն մոռանում նաև այդ սպառնալիքի մասին: 

Փրկարար ծառայության աշխատակիցներն իրենց վերջի վարժանքում հենց այդպիսի սպառնալիքի դեմ էին սովորում պայքարել։ Երևանյան մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում իրարանցում ու խուճապ էր։ Մետրոյում պայթյուն էր որոտացել: Փրկարար ծառայության աշխատակիցները տարհանում են տուժածներին, իսկ շտապօգնության ավտոմեքենաները նրանց տեղափոխում են հիվանդանոցներ:

Церемония награждения в МЧС РА - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյան. «ԱԻՆ փրկարարները լավագույնն են, որոնց կարող է հետևել երիտասարդ սերունդը»

Բարեբախտաբար, այդ ամենն իրականություն չէր, այլ ընդամենն ուսումնական վարժանքի սցենար: Ուսումնական վարժանքի նախապես մշակված սցենարի համաձայն, մետրոյի կայարանում որոտացած պայթյունից տուժել է 90 մարդ, որոնցից 45-ը՝ վիրավորվել է: Ու մինչ դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանում ու առաջին բուժօգնություն էին ցույց տալիս կայարանում տեղի ունեցած պայթյունից տուժածներին, լուր ստացվեց, որ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, այս անգամ արդեն ընթացքի մեջ գտնվող մետրոյի վագոնում:

«Թունելի մեջ եղավ պայթյուն, ապա ծխի իմիտացիա, իբր, հրդեհ է բռնկվել, մարդկանց տարհանում են: Իմիջիայլոց, վարժանքին մասնակցում էին նաև փրկարար ծառայության քիմիկները, որոնք առաջին և երկրորդ պայթյուններից հետո գնահատեցին քիմիական վտանգավոր տարր կա, թե ոչ: Վտանգավոր տարր չկար, որից հետո փրկարարները սկսեցին իրենց գործողությունները»,- ներկայացնելով վարժանքի մանրամասներն՝ ասաց ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը։

Պայթյունից տուժած վիրավորներին տարհանելուց ու մետրոյի կայարանի տարածքն ազատելուց հետո դեպքի վայր ժամանեց նաև հրշեջ ջոկատը՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարելու համար: Զորավարժանքն ավարտվեց, փրկարարներն ապացուցեցին՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ են կատարել իրենց պարտականությունները:

ԱԻ նախարարն ու փրկարար ծառայության ղեկավարներն էլ խոստացան՝ վարժանքի ընթացքում գրանցած թերությունները կշտկեն ու հաջորդ անգամ ավելի կատարելագործված հանդես կգան: Բայց փրկարարների ու հատուկ միջոցների ներկայությունից անհանգստացած անցորդներին փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքից առավել հուզում էր այն միտքը, որ վարժանքը երբեք իրականություն չդառնա:

Լրահոս
0