Ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը

© Sputnik / Асатур Есаянц Улица, машины, автотранспортное движение
Улица, машины, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածի երթևեկության սահմանափակումը կգործի վաղվանից։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` սահմանափակումը պայմանավորված է ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով:

Ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը կսահմանափակվի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը։

Լրահոս
0