Վթարից տուժած 2 տարեկան երեխայի կյանքը չհաջողվեց փրկել

© АrmtimesДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է երկու տարեկան երեխա։ Նրա ծնողների կյանքին վտանգ չի սպառնում, հաջորդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում ժամը 18:30-ի սահմանում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:

Արարատի մարզում հուլիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած պայմանագրային զինծառայողն ու նրա կինը դուրս են գրվել Վեդիի հիվանդանոցից: 

Նրանց 2-ամյա որդին մահացել է Արտաշատի ԲԿ-ում: Պայմանագրային զինծառայողը կնոջ ու երեխայի հետ գնում էր Արցախ, որտեղ նա ծառայում է:

Լրահոս
0