Ապագա զինվորը խաղաղության թռչուն է ուզում տանել բանակ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղավնիներ պահելը, «աղվընիկ խաղցնելը» հին սովորույթ է։ Ոմանք աղավնիներ են բուծում եկամուտ ստանալու նպատակով, ոմանք էլ` սեփական հաճույքի համար. նրանց պարզապես դուր է գալիս «խաղաղության թռչնի» տեր լինելը։

Անդրանիկ Նազարյաննն ապրում է Երևանում, մոտավորապես 200 աղավնի ունի։ Ամեն օր կերակրում է իր թռչուններին, հետևում նրանց ճախրանքին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Անդրանիկը պատմում է, թե որքան բարի ու հավատարիմ են իր թռչունները։

Ապագա զինվորն առաջիկա օրերին բանակ կգնա և շատ է ուզում իր խաղաղության թռչուններից գոնե մեկին հետը բանակ տանել։

Լրահոս
0