Կատարին առաջադրված վերջնագիրը երկարացվել է

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЗарубежные страны. Катар
Зарубежные страны. Катар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջնագրի երկարացման մասին առաջակն արել է Քուվեյթը, որը ներկա ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդ է հանդիսանում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Քուվեյթի կառավարությունը կոչ էր արել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին ու Եգիպտոսին՝ Կատարին հավելյալ 48 ժամ տալ  վերջնաժամկետին պատասխանելու համար։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դոհան նախատեսում էր փոխանցել պատասխանը երկուշաբթի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ չորս արաբական երկրների արտգործնախարարները կքննարկեն ստեղծված վիճակը Եգիպտոսի մայրաքաղաքում։

Հունիսի 5-ին արաբական երկրները Դոհայից պահանջում էին խզել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով նրան, մասնավորապես, ահաբեկիչներին սատարելու մեջ։ Այդպես ավելի ուշ վարվեցին մի շարք այլ երկրներ։

Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեցին Կատարին, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ։

Վերջնագիրը լրացել է այս կիրակի։

Русская версия

Լրահոս
0