Հրդեհ Երևանի կահույքի արտադրամասերից մեկում. «Բիս 1» աստիճան է հայտարարվել

© Sputnik / Ani LiparityanТактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника
Тактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները փորձում են մարել Երևանի Գուրգեն Մահարու փողոցում բռնկած հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Ըստ նախնական տեղեկության՝ այրվում է 300 քմ տարածք:

Դեպքի վայրում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս
0