Կենդանաբանական այգու փակ հատվածի հիմնական մասն արդեն բաց է

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցЗоопарк Новосибирска
Зоопарк Новосибирска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ հատվածի հիմնական մասն այսուհետև բաց է այցելուների համար:

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Կենդանաբանական այգու այցելուներն այսուհետև հնարավորություն կունենան տեսնելու նաև բորենի, գայլ, ընձառյուծ, կատվային լեմուր, առյուծ, հիմալայան արջ կենդանատեսակներին: Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

Մեր կրտսեր եղբայրները. վանդակից այն կողմ - Sputnik Արմենիա
Մեր կրտսեր եղբայրները. վանդակից այն կողմ

Հաղորդագրության մեջ նշված է, որ վագրերի ազատավանդակի հարակից տարածքը շարունակում է փակ մնալ:

Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 9-ից մինչև 22:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերի): Տոմսերի վաճառքը մինչև 21:00-ն:

Այգում իրականացվող շինարարական աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

Լրահոս
0