«Պատիվ ունեմ» ծրագրում ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները չեն ընդգրկվի

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկվող զորակոչիկների մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները չեն ընդգրկվի «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում, որով ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017թ. ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները:

призыв 2017 - Sputnik Արմենիա
Ծառայում եմ հայրենիքիս. ամառային զորակոչը մեկնարկեց

Ծրագրում կընդգրկվեն 2017թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված անձինք պարտավորվում են ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին, ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

Բուհում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո) անձինք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը:

Լրահոս
0