00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբրահամյանն ու Սարգսյանը հաշտվել են, դպրոցի շենքն էլ տվել են վարչապետի փեսայի քրոջը

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 4-ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Աբրահամյանի ու Սարգսյանի հարաբերություններում սառույցը հալվել է

«Հրապարակ» թերթը գրում է, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Արարատի մարզում Աբրահամյանների և նրանց շրջապատի նկատմամբ ազատումներ, ստուգումներ այլ սանկցիաներ չեն կիրառվում, թեև թերթի տեղեկություններով, մտադրություն են ունեցել դպրոցի տնօրենների ջարդը շարունակել՝ Արտաշատից անցնելով Հովտաշատի ու Մխչյանի դպրոցների տնօրեններին։

Իսկ Արտաշատի քաղաքապետարանում դրսից ժամանակավոր պաշտոնակատար այդպես էլ չնշանակեցին, հակառակ սպասումներին։ Քաղաքապետի պարտականությունները շարունակում է կատարել Արգամ Աբրահամյանի տեղակալներից մեկը՝ Իսահակ Գրիգորյանը։ Ընդգծված կոշտ վերաբերմունքն էլ Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ քաղաքապետարանում տեղի է տվել։

«Աբրահամյանի շրջապատում չեն բացառում, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունների սառույցը հալվել է վերջին երկու հարսանիքների շնորհիվ, որոնց մասնակցել է նաև Արգամիչը, որի ժամանակ նախկին զինակիցները զրուցել են ու մասամբ հաշտվել»,- գրում է «Հրապարակը»:

«Ժողովուրդ». Քրեակատարողական հիմնարկի պետին բերման կենթարկեն դատարան

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա բերման կենթարկելու որոշում կկայացվի:

Доллары США - Sputnik Արմենիա
Գաղութի պաշտոնյան ձերբակալվել է դատապարտյալից կաշառք վերցնելու համար

Ըստ թերթի՝ բանտապետը որպես վկա է հրավիրվում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց մի քրեական գործով հարցաքննության մասնակցելու նպատակով: «Ժողովուրդը» պարզել է, որ Կոտայքի մարզի դատարանը ՔԿՀ պետին մի անգամ էլ է ծանուցագիր ուղարկել՝ որպես վկա դատարան ներկայանալու համար, սակայն Մարգարյանը չի ներկայացել:

«Հիմա անհրաժեշտություն է առաջացել երկրորդ անգամ ծանուցագիր ուղարկելու: Եթե նա հուլիսի 6-ին էլ դատարան չներկայանա, ապա բանտապետին բերման ենթարկելու որոշում կկայացվի»,- գրում է թերթը:

«Հայկական ժամանակ». Դպրոցի մի մասը տվել են վարչապետի փեսայի քրոջը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Երանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որի ղեկավարն է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը:

«Մայակովսկու անվան դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Երևանի քաղաքապետարանի մոտ, իսկ Գլոբալ Բրիջի տնօրենն է Աննա Հարությունյանը` Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի դուստրը, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի քույրը: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, փաստացի հենց Հայկ Հարությունյանն է համակարգում այդ կենտրոնի աշխատանքները»,- գրում է թերթը և հավելում, որ որոշումը կառավարությունն ընդունել է հունիսի 8-ին։ Դրա համաձայն` մասնավոր կենտրոնին տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 2 500 քառ. մետր է` 791 միլիոն 500 հազար դրամ գնահատված արժեքով: Այդ տարածքը ներառում է նաև դպրոցի մարզադահլիճը, որը կենտրոնին է տրվում անհատույց օգտագործման իրավունքով:

Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Նախարարությունը չի հերքում Ծիածան գյուղի դպրոցում ապօրինությունների մասին լուրերը

«Հայկական ժամանակը» պարզել է, որ մասնավոր կազմակերպությանը տրամադրված մասնաշենքում մինչ այժմ գործում էր տարրական դպրոցը` ավելի քան 200 աշակերտով: Թերթի թղթակցի այցելության պահին «Գլոբալ Բրիջին» տրամադրված մասնաշենքում արդեն վերանորոգման աշխատանքներ են ընթացել:

«Իրատես». Գյումրին` ողջ թշվառությամբ

«Հայաստանի երկրորդ քաղաք` Գյումրի, այցելելուց հակասական տրամադրություններ ես ունենում: Այստեղ խաչվում են երբեմնի մշակութային հզոր շունչը և շոշափելի, սարսափեցնող թշվառությունը: Կարծես երկու աշխարհում ես. մի կողմում` խղճուկ, բայց և պատկառանք ներշնչող արհեստների և արվեստների քաղաքն է (թեև արդեն «մաշված», անտերության մատնված գեղեցիկ շինություններով), մյուս կողմում` ծայրահեղ աղքատությունն է, ավելի ստույգ, անօթևան բնակչությունը: Տեղացիները շատ տիպիկ են բնորոշում` «դոմիկները»»,- գրում է թերթը:

Մինչ այս երկակիությանն անդրադառնալը հոդվածագիրը նշում է, որ «հայրաքաղաքը» հենց մուտքից այցելողին դիմավորում է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած գործարաններով ու շինություններով, որոնց ավեր ու խարխուլ վիճակը փաստում է, որ երկրաշարժից հետո դրանց մարդկային ձեռք չի դիպել: «Քաղաքի շեմից տպավորությունն այնպիսին է, որ այստեղ կյանքը կանգ է առել, բայց երբ հասնում ես կենտրոն, Վարդանանց հրապարակ, արևելյան շուկային բնորոշ գույներով ու առևտրով տարված Շահումյան փողոց, հասկանում ես, որ քաղաքում կյանքը շարունակվում է: Հասկանում ես նաև, որ համատարած թշվառության մեջ կան վերջերս կառուցված շքեղ շինություններ` քաղաքապետարանի շենքը, «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը: Նրանց հակադրվում է երբեմնի հրաշալի «Վարպետաց փողոցը», որի անմխիթար կառույցները, ասում են, վերականգնելու նպատակ կա: Իսկ գյումրեցիները նման խոստումներ շա՜տ են լսել, և ի՞նչ»,- գրում է «Իրատեսը»:

Լրահոս
0