Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ի՞նչն է դրդում Ադրբեջանին սրել իրավիճակը

© Sputnik / Asatur YesayantsГрант Мелик-Шахназарян
Грант Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական կողմը, թաքնվելով խաղաղ բնակչության հետևում, փորձում է խուսափել հայկական կողմի անհամաչափ պատասխանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հուլիսի 4-ին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը։
Հրանտ-Մելիք Շահնազարյան

«Սահմանին բոլոր զարգացումները տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ կա և գործում է 2014թ.-ի ամռան ամիսներից սկսած»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանի վերջին այցից հետո եղած հայտարարությունն արդեն հուշում էր, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանում շարունակել իր ագրեսիվ մարտավարությունը:

Բացի այդ, քաղաքագետը Ադրբեջանի ակտիվության ոչ պակաս պատճառ է համարում նաև նախօրեին եվրոպական մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ Ադրբեջանը սպասարկում է «Իսլամական պետությանը»՝ գործին ներգրավելով նաև ավիաուղիները:

Մելիք Շահնազարյանը կարծում է, որ ժամանակն է` մեր երկրի արտգործնախարարությունն ավելի պահանջկոտ մոտեցում ցուցաբերի եվրոպական կառույցների նկատմամբ։

Լրահոս
0