00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տեսանյութ. թե ինչպես է Ադրբեջանը հրթիռ արձակում բնակելի տան մոտից

© Sputnik / Asatur YesayantsПриграничная воинская часть ВС РА
Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը տեսանյութ է հրապարակել, և երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են իրենց գյուղերն ու տները որպես կենդանի վահան օգտագործելով հրթիռներով կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Ռեժիսոր Արշակ Զաքարյանի հրապարակած տեսանյութը ձայնագրված է 2017 թվականի հուլիսի 4-ին, ժամը 20:34-ին: Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը սեփական տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրայից հրթիռ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ, որից հետո հայկական կողմը դիմում է պատասխան գործողության:

«Ադրբեջանցիներն իրենց գյուղերն ու տները որպես կենդանի վահան օգտագործելով` հրթիռներով կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակ Զաքարյանը:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Вид на Азербайджан с армянских позиций - Sputnik Արմենիա
Կադրեր Ադրբեջանի TR-107 հրթիռային կայանքի հարվածից
Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

Լրահոս
0