«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Սանտա Կոլոմայի» հետ

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Алашкерт-Санта Колома Андора
Футбольный матч Алашкерт-Санта Колома Андора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քիչ առաջ Անդորրայում ավարտվեց «Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» խաղը, մեր թիմին չհաջողվեց հաղթել, խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Չեմպիոնների լիգայի 2017-2018 թվականների խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»:

Կողմերը խաղի ընթացքում չորոշեցին հաղթողին, սակայն երկու խաղերի արդյունքում (2:1) որակավորման երկրորդ փուլ դուրս եկավ «Ալաշկերտը»:

Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Ուրոշ Նենադովիչը: Պատասխան գնդակը 63-րդ րոպեին խփեց Իլդեֆոնս Լիման:

«Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին:

Լրահոս
0