Հանրային ռադիոյի ադրբեջաներեն թողարկումներն անհանգստացրել են Բաքվին

© Sputnik / Asatur YesayantsАрмянское общественное радио
Армянское общественное радио - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am և razm.info կայքերը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. armradio.am, եւ razm.info կայքերի արգելափակումը հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին։ Այս մասին ասված է Հանրային ռադիոյի տարածած հաղորդագրության մեջ։

«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար եւ ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն եւ սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Տեղեկացնենք, որ Հանրային ռադիոյի թողարկումները հեռարձակվում են մի քանի լեզվով` ազգային փոքրամասնությունների համար։

 

Լրահոս
0