Հայաստանն ամփոփում է ԵԱՏՄ անդամակցության երկու տարին

© Sputnik / Asatur YesayantsКруглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты»
Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՏՄ–ում Հայաստանի ներուժը հսկայական է և դեռ լիովին չի օգտագործվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հեռանակարների ու հնարավորությունների մասին այսօր խոսվեց Երեւանում անցկացվող «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ընթացքում։

Կլոր սեղանին մասնակցել են փոխվարչապետը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխո

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Ազիզյան. «Հայաստանի տնտեսությունը փաստացի զգացել է ԵԱՏՄ առավելությունները»
ւմների նախարար Վաչե Գաբրիելյանը և Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նաև ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի (նախարարի) անդամ Տատյանա Վալովայան։

Անցած երկու տարիները ցույց տվեցին, որ չնայած տարածաշրջանում արտաքին բացասական միտումներին, Հայաստանից արտահանման ծավալն աճել է, իսկ ներմուծվող ապրանքի գինը` նվազել,  կրճատվել է նաև վճարային հաշվեկշռի դեֆիցիտը, նշեց Վաչե Գաբրիելյանը։

Նրա խոսքով` բազմաթիվ այլ ցուցանիշներ կան, որտեղ առաջընթացն այդքան ակնհայտ չէ, և այստեղ անելիքները դեռ շատ են։

«Մեծ ներուժ կա, որը դեռ օգտագործված չէ, դա փաստ է։ Կարծում եմ՝ այսօրվա քննարկումը թույլ կտա  Հայաստանին և ԵԱՏՄ այլ երկրներին ինտեգրման խորացման հնարավորություններ գտնել»,– ասաց Գաբրիելյանը։

«Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» նստաշրջանը բացելիս` Տատյանա Վալովայան խոսեց այն առավելությունների մասին, որոնք Հայաստանին տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը։ Դա  արդյունաբերության աճի տեմպերի աճն է, ներքին համախառն արդյունքի և հայկական արտադրանքի մատակարարման աճը միության միասնական շուկայի տարածքում։

«2016 թվականին Հայաստանի արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով։ Երկիրն առաջին տեղն է զբաղեցրել արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով։ Անցած տարի այն 6,7% էր կազմում»,- ասաց Վալովայան։

ԵՏՀ–ի տվյալներին համաձայն` Հայաստանից դեպի երկրորդ երկրներ արտահանման աճը 2016 թվականին կազմել է 13%, բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման բաժինը կազմել է ընդհանուր ծավալի 12%-ը, իսկ մինչ այդ միության տարածքում միջին ցուցանիշը 8,8% էր կազմում։ Հայկական ապրանքի արտահանումը ԵԱՏՄ ներքին շուկա`  կազմել է արտահանման ընդհանուր ծավալի  15,9–ից մինչև 22%։

Գյուղատնտեսական ապրանքի արտադրությունը 2016 թվականին աճել է 6,5%, ինչը թույլ է տվել երկրին ավելացնել Միության ներքին շուկա արտահանվող ապրանքի քանակը։ 2014 թվականի տվյալների հետ համեմատ արտահանումը ավելացել է 6%–ով և հասել է 260,7 միլիոն դոլարի։ Ամենաշատը մեծացել է մրգերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտահանման ծավալը։

Արդյունաբերական արտադրանքի աճը հասել է 6,7%, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, այդ ցուցանիշը կազմել է 16,2%։

Փոխադարձ առևտրի ծավալը ավելացել է 38,4% –ով` հասնելով մինչև 102,5 միլիոն դոլարի և գերազանցելով  2014 թվականի մակարդակը 49%–ով, իսկ 2015 թվականի մակարդակը՝ երեք անգամ։

Русская версия

Լրահոս
0