Եղանակի տեսություն. այսօր պետք է խուսափել արևի ճառագայթներից

© Sputnik / Asatur YesayantsЖара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում hուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով:

Հուլիսի 7-ի կեսօրից հետո Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կանխատեսվում է 32-34, իսկ գիշերային ժամերին՝ 17-19 աստիճան տաքություն:

Լրահոս
0