00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիոն որջը քանդողի վերջն ու ԱԺ աշխատակցի «ուդոն » ամենից վեր դասելը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 7–ի մամուլի տեսությունը։

Հայկական ժամանակ. «Մեզ ոսկի պետք չէ»

«Մեր ոսկու պաշարների վիճակը լավ է»,– երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ մենք ոսկու պաշարներ չունենք։

Рудники золота - Sputnik Արմենիա
Կապանի ոսկու հանքը վաճառվել է ռուսական ընկերությանը

«…Մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ»,–ասել է ԿԲ նախագահը։ Բնական է, որ վերջինս ոսկու պաշարների մասին խոսելիս ստիպված է այսպիսի պատասխաններ տալ։ Խնդիրն այն է, որ 2004 թվականին ԿԲ–ն որոշեց վաճառել ավելի քան 1.5 տոննա ոսկու պաշար։ Մեկ ունցիան այդ ժամանակ մոտ 400 դոլար էր։ Այդ վաճառքից անմիջապես հետո ոսկին համաշխարհային շուկայում սկսեց կտրուկ թանկանալ ու հասավ 1200 դոլարի։ Բայց ԿԲ–ն թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա պնդում է, որ դա ճիշտ որոշում էր։ Ամենաուշագրավն այն է, որ հիմա որոշում է կայացվել կրկին համալրել մեր պահուստները ոսկով և նախատեսվում է  ժամանակի ընթացքում ձեռք բերել մի քանի տոննա ոսկի։ Բայց հիմա դրա գինը 3 անգամ ավելի թանկ է, քան 2004 թվականին։

Հրապարակ. ԱԺ աշխատակցի «ուդոն»՝ վկայականը, կարևոր է

Թերթն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ նախագահի 22 խորհրդական–օգնականներից մնալու է 6–ը։

Председатель НС А.Баблоян принял Чрезвычайного и Полномочного посла России в РА Ивана Волынкина - Sputnik Արմենիա
ԱԺ–ն պատրաստ է համագործակցել ՌԴ դեսպանության հետ. նպատակը հարաբերությունների խորացումն է

«Սակայն ոմանց համար ԱԺ աշխատակցի «ուդոն»՝ վկայականը, կարևոր է, ուստի պատրաստ են անգամ անվճար աշխատել, օրինակ, նավթի բիզնեսում հայտնի Վահագն Գրիգորյանը, նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, Վրույր Փենեսյանը, Լատվիայում պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, նաախկին դատախազ Սեյրան Յուզբաշայանը։ Վարձատրվող  խորհրդական կլինի Վրեժ Գասպարյանը` ԱԺ իրավաբանական վարչության նախկին պետը, Նիկոյանի ժամանակ` ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, նաև Գագիկ Նահապետյանը։ Բաբլոյանին խորհուրդ կտան նաև նախկին պատգամավոր, 72–ամյա Մկրտիչ Մինասյանը` վճարովի հիմունքներով և Վազգեն Կարախանյանը` անվճար»,–գրում է թերթը։

Ժողովուրդ. Կոռուպցիոն որջը քանդելու վերջը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի հրաժարականի դիմումը, որքան էլ անսպասելի էր, նույնքան էլ սպասված նրանց համար, ովքեր տեղյակ են ներիշխանական ինտրիգներին։

Интервью Алины Ордян с министром социальных вопросов Артемом Асатряном - Sputnik Արմենիա
Սոցապ նախարարությունը կրճատում է համակարգի կոռուպցիոն ռիսկերը

«Երիտասարդ Մարգարյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով այդ նախարարություն էր «գործուղվել» մեկ գլխավոր առաքելությամբ` քանդել սոցապում առկա կոռուպցիոն որջը և բարեփոխումներ սկսել։ «Ժողովուրդը» նախկինում գրել էր, որ փոխնախարարի աշխատանքը դուր չի գալիս նախարար Ասատրյանին, և նա հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր կասեցնել փոխնախարարի գործունեությունը։ Այդ հարձակումներից պարզ դարձավ, ո բարեփոխումներ մեր երկրում պետք չեն. խարդավանքներ հյուսելն ու թալանելն է առաջին պլանում։ Հենց այդ պատճառով էլ Մարգարյանը հրաժարական տվեց, իսկ կասկածահարույց գործունեություն ծավալող նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել։ Սա վարչապետ Կարեն Կարապետյանի պարտությունն էր»,– գրում է թերթը։

Առավոտ. «Ջրցան մեքենաները մեր երկրում այլ նպատակներով են գործում»

«Առավոտ»–ի դիտարկմամբ` մայթերը մաքրող տեխնիկայի հազվադեպ կարելի է հանդիպել երևանյան փողոցներում։

Борьба с мусором - Sputnik Արմենիա
Ոստիկաններն ու հանրությունը կպայքարեն մաքուր Հայաստան ունենալու համար

«Թե երբ, ում բակերի մաքրության համար են այդ տեխնիկաները ծառայում, դժվար է  ասել, բայց մայրաքաղաքի փողոցներում ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ տեխնիկայի միջամտությունն անխուսափելի է։ Հայաստանի թատերական գործիչների միության դիմացի մայթով անցնելն անհնարին է. քայլելիս քաղաքացիները քթները բռնած են անցնում, կոշիկները սոսնձի պես գետնին են կպչում։ Թթի սեզոնը վաղուց վերջացել է, բայց այս մրգի թողած հետևանքները մնացել են, որքան էլ որ այս ընթացքում անձրևներ են եղել։ Ջրցան մեքենաներն այս հատվածներում կարող են կիրառվել, պարզապես դրանք մեր երկրում լրիվ այլ նպատակներով են օգտագործվում»,– գրում է թերթը։

Լրահոս
0