00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կրթաթոշակ կտա Հայաստանին

© Sputnik / Gohar SargsyanОткрытие технологического центра в Ванадзоре
Открытие технологического центра в Ванадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Իրանը կրթության և գիտության ոլորտին վերաբերող հուշագիր են ստորագրել:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լևոն Մկրտչյան. «Ունենք գիտելիքի որակի բարձրացման խնդիր»

«Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝ բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: Մեր դռները և հնավորությունները նույնպես բաց են, և մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին իր հերթին նշել է, որ ուրախ է` իր հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում գտնվելու համար:

«Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաև փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը»,-ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին։

Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը: Մասնավորապես, կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլ ոլորտներ:

Կողմերը կխրախուսեն հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը՝ փոխանակելով կրթական համակարգերի և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, կնպաստեն ակադեմիական և ղեկավար կազմի, դասախոսների, ֆակուլտետների անդամների և փորձագետների փոխանակմանը, կփոխանակեն գիտատեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման, կառավարման գիտելիքի և փորձի վերաբերյալ տեղեկատվությունը, կաջակցեն երկու երկրներում գիտատեխնոպարկերում գիտելիքահեն կազմակերպությունների ստեղծմանը, փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմին և այլն: Կողմերը կստեղծեն գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ կամ մյուս կողմի հայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Լրահոս
0