00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբերալները պարտվեցին G-20-ի և Պուտին-Թրամփ հանդիպման հարցում

© AFP 2024 / SAUL LOEBПрезиденты России и США Владимир Путин и Дональд Трамп. Рукопожатие
Президенты России и США Владимир Путин и Дональд Трамп. Рукопожатие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջնորդների հանդիպումը կայացավ հենց այն ձևաչափով, որին դեմ էր արևմտյան իսթեբլմիշմենտի լիբերալ թևը։

Թեև վեճերը շատ էին այն հարցի շուրջ, թե պե՞տք է արդյոք աշխարհի երկու գերտերությունների առաջնորդների հանդիպումը, ուզո՞ւմ են նրանք հանդիպել, և ինչպե՞ս է նրանցից յուրաքանչյուրը վերաբերվում բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությանը, արդյունքում հաղթեցին գործնական մոտեցումն ու պրագմատիզմը (Թրամփ) և ադեկվատ տրամաբանությունն ու քաղաքական փորձը (Պուտին)։ Ինչպես սպասվում էր, պարտվողների դերում հայտնվեցին լիբերալ-գլոբալիստները, որոնց կանխատեսումները փուչ դուրս եկան առաջնորդների քննարկած թեմաներից յուրաքանչյուրի հարցում։

Ավելի քան 130 րոպե, որոնք զարմացրին աշխարհին և վիրավորեցին Մելանյա Թրամփին

Այնպես չէ, որ նա շա՜տ նեղացավ։ Տիկին Թրամփը որոշեց միջամտել բանակցություններին՝ հավանաբար հաշվի առնելով ամուսնու խառնվածքը, ձեռնտու գործարքներով տարվելու նրա ունակությունը (ամեն դեպքում նա առաջին հերթին մեծահարուստ գործարար է, հետո՝ քաղաքական գործիչ), որպեսզի չմոռանա մյուս պայմանավորվածությունների մասին։ Նա էլ էր դերի մեջ մտել․ բոլորը շատ լավ էին գիտակցում առաջին շփման տպավորությունը և քննարկվող հարցերի կարևորությունը…

Владимир Путин и Первая леди США Меланья Трамп на банкете в рамках саммита G20 - Sputnik Արմենիա
Ճաշկերույթի ժամանակ ոչ ոք պատահական մարդու կողքին չի նստել

Ւնչևիցե, առաջնորդներն ավելի քան երկու ժամ մնացին փակ դռերի հետևում․ լիբերալ-գլոբալիզմի դագաղին ևս մի մեխ ավելացավ։ Այսինքն՝ երկրորդը (բանակցությունների փաստից բացի), բայց ոչ վերջինը։

Սիրիայի խաղաղությունը

Սիրիական հարցի կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն իրոք տպավորիչ է և ոգևորող։

Փաստորեն բավական էր՝ Պուտինն ու Թրամփը դեմ առ դեմ հայտվեին, և գործընթացը տեղից կշարժվեր։ Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել երկրի հարավարևմտյան գոտիներում (Դառաա, Ալ Կունեյտրա, Ալ Սուեյդա) հրադադարի ապահովման ուղղությամբ։ Ընդ որում՝ ամերիկացիները դեմ չեն, որ հենց Ռուսաստանն անմիջական հսկողություն իրականացնի այդ գոտիներում։ ԱՄՆ-ն էլ կհամագործակցի ռուսական կողմի հետ և կհամակարգի աշխատանքը։

Ուկրաինական ճգնաժամ. ԱՄՆ-ն քիչ-քիչ ընդունում է իր պատասխանատվությունը

Ուկրաինական հարցի կարգավորման հարցով ԱՄՆ-ի ներկայացուցչի նշանակումը ռուսական կողմի սրտով էր։ Հակառակ դեպքում նախագահները չէին պայմանավորվի Կուրտ Ուոլքերի՝ Մոսկվա ժամանելու մասին։ Պաշտոնական վարկածով՝ խորհրդատվությունների համար։

Ստացվում է՝ Կիևի զինված հեղաշրջումից հետո Վաշինգտոնն առաջին անգամ ընդունեց Ուկրաինայի հարավ-արևելքի ճգնաժամի կարգավորման պատասխանատվության մի մասը։

Զարմանալի է, քանի որ ամերիկացիներն այդ երկրում իրենց ուզածն անելուց հետո հետ են քաշվել՝ իրենց իսկ «բուծած» վարչակազմի (որը գլխավորում է Պորոշենկոն) պաշտպանության ծանրությունը թողնելով, եթե կարելի է այսպես արտահայտվել, վասալների ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ուսերին։

Իսկ այսօր ամերիկացիներն ուկրաինական ճգնաժամի պատասխանատվության մի մասը (Դոնբասում տեղի ունեցածի համար) վերցնում են իրենց վրա, ինչը չափազանց կարևոր է։

Մի՞թե պատժամիջոցների մասին չեն խոսել

Այստեղ տեղին է հիշել ռուս մեծ դասական Ստանիսլավսկու «Չեմ հավատում» արտահայտությունը։ Քանի որ դժվար է հավատալ, որ երկու գերտերությունների առաջնորդները բանակցությունների սեղանի շուրջ անդրադարձել են կիբեռանվտանգության, ամերիկյան ընտություններում Ռուսաստանի ունեցած դերի, ԱՄՆ-ում դիվանագիտական առանձնատների, ռուսաստանցի Բուտի և Յարոշենկոյի ճակատագրերի թեմաներին, բայց չեն խոսել Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի կիրառած պատժամիջոցների մասին։

Այստեղ Պուտինը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել «մատնել» իր ամերիկյան գործընկերոջը։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Երեք բառ նախագահ Թրամփի համար

Չէ՞ որ Ամերիկայում «վհուկների որսը» չի դադարել, և իմպիչմենտի սպառնալիքը դեռ ճոճվում է Թրամփի գլխին։

Իսկ պատժամիջացների հարցը քննարկելու դեպքում եթե ասես Ա, պետք է ասես նաև Բ, հետո նաև՝ Գ… Ու Թրամփը ստիպված կլինի հիշատակել նաև Ղրիմը, հետո պիտի հաշվետվություն տա սենատորներին և կոնգրեսմեններին։

Հավանաբար այդ պատճառով է, որ G-20 գագաթնաժողովի ժամանակ Պուտինը նախընտրեց թռուցիկ անդրադառնալ պատժամիջոցների թեմային։ Միայն այն առումով, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս պրոտեկցիոնիզմ են, որի համար գագաթնաժողովի ընթացքում Թրամփին կշտամբում էին գրեթե բոլոր եվրոպական երկրների առաջնորդները։

Բոլորը գոհ են, զոհեր չկան

Կարծում եմ՝ առանց հակառուսական պատժամիջոցների խոսակցությունը չէր ստացվի, և գերտերությունների առաջնորդներն այսքան գոհ չէին մնա երկու ժամ տևած խոսակցությունից։ Այնքան գոհ, որ Թրամփը հանդիպումը «ցնցող» անվանեց, Պուտինն էլ իր հերթին հաճոյախոսություններ արեց ամերիկյան առաջնորդին՝ նշելով, որ նա «շատ կոնկրետ», ադեկվատ և արագ արձագանքող և մտածող քաղաքական գործիչ է…

Մի խոսքով՝ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ամեն մեկն իր ունեցածի տերը մնաց, և միաժամանակ գործը մեռած կետից առաջ շարժվեց։ Խոսքը վերաբերում է և՛ Սիրիային, և՛ Ուկրաինային, և՛ կորեական ճգնաժամին։ Իսկ պատժամիջացնե՞րը։ Կարծում եմ՝ նախագահները ևս մի առիթ կունենան այս թեմային վերադառնալու։ Մանավանդ, որ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Թրամփը համաձայն չեն զրոյական հաշվով խաղ վարել։ Նրանց պետք է զարգացում և առաջընթաց։

Լրահոս
0