Քարաթափում Նոր Նորքում. ճանապարհի երթևեկելի հատվածը փակվել է

© Sputnik / Арам Нерсесян / Камнепад в Ереване
Камнепад в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Հունան Ավետիսյան փողոցում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսի 9-ին, ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում է հայտնվել երկու կտոր (մոտ 2 խմ) քար, ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

Լրահոս
0