Արցախում զինվոր է զոհվել...

© Sputnik / Asatur YesayantsВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Ադրբեջանի կրակոցից զոհված զինվորի մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Լրահոս
0