ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ և այցելություններ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր:
Հայաստան է ժամանել նաև Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով: