Մի կողմից փողոցը, մյուս կողմից՝ սրճարանները. որտե՞ղ քայլի հետիոտնը

© Gohar Abajyan / Кафе на месте деревьев в Арабкире
Кафе на месте деревьев в Арабкире - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ մայրաքաղաքի բացօթյա սրճարանների գործունեությունը չպետք է խոչընդոտի հետիոտնի տեղաշարժին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

Постные салаты - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանը շարունակում է սննդի որակի վերահսկման ստուգայցերը

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մենք հատկացնում ենք հստակ տեղեր: Պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Նա հորդորել է աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչություններին, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալները իրենց աշխատանքները կազմակերպեն բացառապես հատկացված տարածքներում:

Լրահոս
0