Եղանակը Հայաստանում կամ շոգը չի «կողմնորոշվում»

© Sputnik / Asatur Yesayants / Жара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայությունը հրապարակել է առաջիկա օրերի կանխատեսումները:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում hուլիսի 10-ին հյուսիսային, 12-13-ը արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում հուլիսի 10-12-ը, 14-ին պասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում ՝ 17-19մ/վրկ:

Այսօր՝ հուլիսի 10-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 34-36, գիշերային ժամերին՝ 19-21 աստիճան տաքություն:

Լրահոս
0