00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության թեման լուրջ իրարանցում է առաջացրել ՆԱՏՕ–ում

© AssarНовое здание штаб-квартиры НАТО в Брюсселе
Новое здание штаб-квартиры НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի և Թուրքիայի քաղաքական հարաբերությունների վատթարացումը սկսվեց հենց այն ժամանակ, երբ Բունդեսթագը պատմական որոշում կայացրեց Օսմանյան կայսրությունում իրագործած Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Անկարան ընկալեց դա առնվազն որպես վիրավորանք։ Հենց այդ ժամանակ թուրք–գերմանական հարաբերությունները սկսեցին վատանալ։

Թուրքական երթ, թե դեմարշ

Հետո զինված հեղաշրջման անհաջող փորձ եղավ, որի մեջ Անկարան մեղադրեց (նա դրա համար ուներ բոլոր հիմքերը) Արևմուտքին։ Երբ նույն Գերմանիան հրաժարվեց Թուրքիային հանձնել թուրքական բանակի մի քանի տասնյակ բարձրաստիճան սպաների, որոնք հեղաշրջումից հետո Բեռլինից քաղաքական ապաստան էին խնդրել, Անկարան այդ քայլը գնահատեց որպես ապացույց այն բանի, որ հեղաշրջման փորձի արմատները հենց Գերմանիայում են։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Թուրքիայի խորհրդարանը կտուգանի «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործող պատգամավորներին

Հետո` ավելին։ Անկարան բացահայտ սադրանքի դիմեց, երբ ոստիկանության ուժերով չկանխեց Ինջիրլիք ռազմակայանի դարպասների մոտ տեղի ունեցող մեծ հանրահավաքը։ Ավելին, ասում են, որ ակցիան կազմակերպված էր ոչ միայն Էրդողանի իմացությամբ, այլև նրա վարչակազմի մասնակցությամբ։

Այդ հանրահավաքից հետո, որի միջոցով Թուրքիան փորձում էր լուրջ ճնշում գործել Գերմանիայի վրա՝ ՆԱՏՕ–ի այլ անդամների օգնությամբ, թուրքերը, պարզապես, դադարեցրին Բունդեսթագի պատգամավորներին թողնել ռազմակայանի տարածքը։ Նրանք պահանջում էին, որ իրենց թողնեն Ինջիրլիք ռազմակայանի գերմանացի զինվորականներ մոտ։

Գերմանացի պատգամավորներին չթողեցին ռազմակայան, և Բունդեսթագում կանցլեր Մերկելին մեղադրեցին ՆԱՏՕ–ի իր դաշնակցի նկատմամբ «բավականաչափ խիստ» չլինելու մեջ։ Արդյունքում որոշում կայացվեց հանել գերմանական զինված ուժերը ռազմակայանի տարածքից։

Իրականում, գերմանական օդային ուժերը Ինջիլրիք ավիակայանում հակաահաբեկչական արևմտյան կոալիցիայի շրջանակում ավելի շատ հետախուզական, օժանդակող աշխատանք են իրականցում։ Այնպես որ, «Տորնադո» վեց հետախուզական ինքնաթիռների, բենզին հայթայթող ավտոմեքենայի և մոտ երեք հարյուր զինծառայողների տեղափոխումը Հորդանան չպետք է ազդի արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական ներուժի վրա։

Այլ բան է, որ քաղաքական տեսակետից տեղի ունեցածը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Չէ՞ որ փորձագետները գործ ունեն մի իրավիճակի հետ, երբ ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ երկրներից մեկը բառացիորեն վռնդում է իր տարածքից դաշինքի անդամ մյուս երկրի մարդկանց։

ՆԱՏՕ–ի անդամի՝ ռուսական ՀՕՊ–ի գնումը բացահայտ ցուցադրական քայլ է

Մյուս կողմից` Թուրքիան, կարելի է ասել, ցուցադրաբար բարեկամանում է Ռուսաստանի հետ, որը բավականին բարդ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, ի թիվս այլ հարցերի (եթե ոչ՝ առաջին հեթին) ՆԱՏՕ–ի՝ դեպի արևելք ընդլայնման պատճառով։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Մեծ թուրքական պատի հայկական «ենթատեքստերը»

Անկարան ակտիվորեն քաղաքական և տնտեսական հարաբերություններ է հարթում Մոսկվայի հետ, և նույնիսկ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության ռազմական գործոնը հասնում է չտեսնված մակարդակի։ Խոսքն արդեն աննախադեպ գործարքի մասին է` թուրքական կողմը ռուսական մի քանի «Տրիումֆ»  զենիթահրթիռային համալիրներ է գնել։ Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ–ի անդամ երկիրը ՀՕՊ համալիր է ձեռք բերում Ռուսաստանից…

Ընդ որում` Ռուսաստանի Դաշնությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս ավելի քան քսան տարի առաջ (1995 թվականի ապրիլի 14–ին)։

Այսինքն, Թուրքիայի պահվածքը Գերմանիայի հետ հարաբերություններում կեղծավորություն է։ Պատճառն այն չէ, որ Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Անկարան մտածված է գնացել Բեռլինի հետ հարաբերությունների սրմանը։

Կարծում եմ՝ թուրքական դիվանագիտությունը որոշել է, որ կկարողանա ճնշում գործել Գերմանիայի վրա որպես մի երկրի, որը Եվրամիության արտաքին քաղաքականության ուղղությունն է ձևավորում։ Թուրքիան արել է դա, որպեսզի արտոնություններ ստանա ԵԱՏՄ մտնելու մասին բանակցությունների ժամանակ։

Կարդարացնի՞ իրեն Անկարայի այդպիսի քաղաքականությունը` դեռ հարց է։ Իսկ այն, որ ՆԱՏՕ–ում կենտրոնախույս ուժեր են գործում, որոնք քայքայում են դաշինքը` արդեն փաստ է։

Русская версия

Լրահոս
0