Ոսկե Ծիրան, օր 2-րդ

© Sputnik / Asatur YesayantsОткрытие кинофестиваля "Золотой абрикос"
Открытие кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երևանում ընթանում է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը։ Sputnik Արմենիան ամփոփոում է ամառային Երևանի այմենանշանակալից իրադարձության երկրորդ օրը։

ԵՐԵՎԱՆ, 10 Հուլիս — Sputnik, Կարեն Ավետիսյան. «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ օրն, ավանդաբար, սկսվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում լրագրողներին իրենց ֆիլմերը ներկայացրին Հայկական համայնապատկերի մասնակիցները, մասնավորապես՝ Լևոն Մինասյանը («Բրավո, վիրտուոզ»), Գոռ Մարգարյանը («Ջրագրություն»), Գրիգոր Պողոսյանը («Ուր ենք գնում») Սոնա և Մարինե Քոչարյանները («Մուրատ»), Փանոս Աբրահամյանը («Օտարականը»), Աշոտ Մկրտչյանը («Օրիժին») և Վահե Խաչատրյանը («Լույսի շողեր»)։

Տրվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի մեկնարկը: Ներկայացվեցին ժյուրիի կազմը և մասնակիցները:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մեկնարկը տրված է: - Sputnik Արմենիա
Երևանցիներն ու Երևանի հյուրերը ծիրանաշատ օրեր կվայելեն. «Ոսկե ծիրանը» մեկնարկեց

Հայ-թուրքական պլատֆորմը փառատոնի կարևորագույն հարթակներից մեկն է, որի շրջանակում քննարկվում, իսկ հետո նաև ստեղծվում են ֆիլմեր համատեղ արտադրությամբ։

Կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Խլեբնիկովը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում հանդես եկավ վարպետության դասով, որից ոգևորված հանդիսատեսը շտապեց «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ ցուցադրվելու էր «Առիթմիան՝» ռեժիսորի վերջին աշխատանքը, որը ճանաչվեց «Կինոտավր» մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Ալեքսանդր Յացենկոն Կարլովի Վարի միջազգային կինոփառատոնում ճանաչվեց լավագույն դերասան։

Ֆիլմում կնոջ գլխավոր կերպարը կերտում է թատրոնի դերասանուհի Իրինա Խլեբնիկովան, որը հայտնի է նաև իր ինստագրամային հոլովակներով, որի շնորհիվ կարճ ժամանակամիջոցում հավաքել է վիրտուալ հետևորդների գրեթե 2 միլիոնանոց բանակ։

© Sputnik / Asatur Yesayants«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը
Открытие кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը

Հիշեցնենք, որ ֆիլմի պրոդյուսերներից է մեր հայրենակից Ռուբեն Դիշդիշյանը։

«Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը», ինչպես նաև Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմերը:

XIV Международный кинофестиваль Золотой Абрикос - Sputnik Արմենիա
Երազ իմ երկիր Ծիրանի

«Լեհական կինոյի օրը» բացվեց Անջեյ Վայդայի վերջին՝ «Հետպատկերներ», կինոնկարի ցուցադրությամբ: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությամբ և նրան «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնմամբ հարգանքի տուրք մատուցվեց նրա հիշատակին: Ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Կինոսերները դիտեցին Ջիմ Ջարմուշի «Gimme Danger» և Վարդան Հովհաննիսյանի «Թոմ Քաթինա» ֆիլմերը: Կինոտոնի երկրորդ օրն ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:

Լրահոս
0