Շրջվել է Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը

© пресс-служба ГУ МЧС по Тульской области / ДТП с участием микроавтобуса из Еревана
ДТП с участием микроавтобуса из Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարի է ենթարկվել Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսը, կան տուժածներ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հուլիսի 11-ին, ժամը 14:15-ին ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա 3 տուժած, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան-Անապա երթուղով ընթացող), շրջվել է, զոհեր չկան:

Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը հոսպիտալացվել են Նեվիննոմինսսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսներն այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Լրահոս
0