Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը մեկնարկել է

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցРассмотрение ходатайства о продлении ареста виновника ДТП
Рассмотрение ходатайства о продлении ареста виновника ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պոդոլսկի մերձակայքում ՃՏՊ-ի մեղավոր ճանաչված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի և այդտեղ կկրի իր պատիժը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում ՃՏՊ-ի մեղավոր ճանաչված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան հանձնելու գործընթացը սկսվել է։

Այս մասին հուլիսի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա հիշեցրեց, որ ռուսական դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, Հարությունյանի ներքին տեղափոխման գործընթացը սկսվել է:

Փոխնախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը ռուս գործընկերների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը հնարավորինս կարճ ժամանակում ավարտվի: Քրմոյանը հստակ ժամկետ չի նշել:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Նա դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Լրահոս
0