Ինտերպոլը հրաժարվել է ձերբակալել Բաքվին Արցախ այցելած չեխական եվրապատգամավորին

© Hromadske Яромир Штетина
Яромир Штетина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինտերպոլը Արցախ այցելած չեխ եվրապատգամավորի ձերբակալման թույլտվություն չի տրամադրել Բաքվին։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Ինտերպոլը հրաժարվել է Յարոմիր Շտետինին միջազգային խուզարկություն հայտարարել Ադրբեջանի պահանջով։ Այդ մասին հայտնում է Ռադոի Պրահան՝ հղում անելով Եվրոպական ժողովրդական կուսակցության մամուլի ծառայությանը, որի անդամ է հանդիսանում Շտետինը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Ինչքան Ադրբեջանը սև ցուցակ կազմի, Արցախ այցելողները կշատանան»

Պաշտոնական Բաքուն մեղադրել է Յարոմիր Շտետինին ու նրա երկու գործընկերներին՝ Ֆրանկ Էնգելին Լյուքսեմբուրգից և Էլենի Թեոհարուսին Կիպրոսից,  այն բանում, որ նրանք Ադրբեջանի օրենքներն են խախտել՝ փետրվարին գնալով Արցախ, որտեղ եվրախորհրդարանի պատգամավորները դիտորդի կարգավիճակում մասնակցում էին հանրաքվեին։

Ձերբակալման պահանջը նպատակ ուներ վախեցնել հարյուրավոր միջազգային մասնագետների, որոնք տվյալ պահին աշխատում են Արցախում, նշել է Շտետինը։

Ինտերպոլի Լիոնի բաժանմունքը հանձնարարականով դիմել է անդամ երկրներին, որ նրանք ջնջեն պահանջն իրենց տվյալների բազաներից և չառաջնորդվեն դրանով։

Русская версия

Լրահոս
0