00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծրագրագողերը մնացին 20-րդ դարում. ի՞նչն է ազդում Հայաստանի վրա

© Sputnik / Asatur YesayantsФейсбук, Facebook
Фейсбук, Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձագետը վերլուծում է համացանցի ակտիվ օգտատերերի նախընտրությունները և տեղական ինտերնետ–ծառայությունների շուկայի միտումները։

Արման Բոշյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

digital.report–ի տվյալների համաձայն` Հայաստանում համացանցից օգտվում է մոտ 2 միլիոն մարդ, բայց իրականում պատկերն այլ է։

Դեմքերի գիրքը

Facebook–ի տվյալների համաձայն` միայն այդ ցանցում գրանցված է 1 միլիոն 175 հազար հայ։ Նրանց ակտիվության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրվա մեջ գոնե մեկ անգամ համացանց է մտնում 660 000 օգտատեր։ Հայկական էջերը քիչ չեն նաև ռուսական ցանցերում` vk.com և оk.ru, սակայն նրանց ակտիվությունն ավելի ցածր է։ Հիմնականում, դրանք օգտագործում են շփման և խաղերի համար։

Twitter - Sputnik Արմենիա
Սոցցանցերի դեմ պայքարող Իրանի նախկին նախագահը գրանցվել է Twitter–ում

Հայաստանում ամենամեծ տարածումն ունի Facebook–ը, այդ պատճառով հենց Facebook–ն է հանդիսանում տեղական լրատվական կայքերի այցելուներ ապահովողը և անվերապահ առաջատար է հանդիսանում քաղաքական դաշտի ձևաչափում. նորություններ, ընթացիկ նորությունների քննարկումներ։

Եթե ամսական կտրվածքով ինտերնետ–ԶԼՄ–ների ունիկալ օգտատերերի քանակը գերազանցում է երկրի ակտիվ օգտատերերի 10%–ը (66 000), ապա դա լավ ցուցանիշ է։ Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի արդյունքը թույլ է տալիս հասարակական կարծիք ձևավորել։ Որպես կանոն` այդպիսի կայքերը մշտական ընթերցողներ են ձեռք բերում, որոնք արդեն իրենքն են նորությունները տարածում սոցիալական կայքերում, ինչը հանգեցնում է այցելուների կայուն ավելացմանը։

IT-ամյակ

Հայ օգտատերերի մեծամասնությունը համացանցից օգտվում են սմարթֆոնների միջոցով։ Պետք է հաշվի առնել, որ համացանցը Հայաստանում համաչափ չի զարգանում։ Երկար ժամանակ շուկայում մեկ ընկերություն էր գործում, ծառայությունը մեծ հասանելիություն չուներ։ Այլ երկրների համեմատ գինը չափազանց բարձր էր։

Защита персональных данных - Sputnik Արմենիա
«Ավիավիրուսը» չշրջանցեց նաև համացանցի հայ օգտատերերին

Համաշխարհային բանկից ստացած տվյալների համաձայն` համացանցի օգտատերերի թիվը կտրուկ աճեց 2008 թվականից։ Դա բնութագրվում է համացանց փոխանցող ընկերությունների թվի ավելացմամբ։

Այսօր մրցակցությունն արդեն մեծ է, և համացանցը Հայաստանում մասնավոր ընկերությունների և պետական կառույցների ամենօրյա գործունեության ստանդարտ է դարձել։

Վերջին հնգամյակի ընթացքում ակնհայտ առաջընթաց է գրանցվել։ Պետական ծառայությունների գրեթե ամբողջ ոլորտը էլեկտրոնային հիմքերի է անցել։ Այդպես են աշխատում հարկային համակարգը, բանկերը, ճանապարհային ոստիկանությունը։ Մի շարք գործոնների շնորհիվ այդ միտումը Հայաստանում առաջ է տարածաշրջանի այլ երկրներից։

Ծրագրագողերը կանհետանան

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ միտումների փոփոխություն է նախանշվում։ Երկար ժամանակ երկիրը «աութսորսինգի գոտի» էր իրենից ներկայացնում։ Հայ ծրագրավորողները արտասահմանից աշխատավարձ ստացան և ծրագրային ապահովում իրականացրին արտասահմանյան ընկերությունների համար։

Копирайт, авторские права - Sputnik Արմենիա
21-րդ դարի հայ «ծովահենները». երբ ցանկությունը հաղթում է բանականությանը

Այսօր շուկա են դուրս գալիս ապրանքներ, որոնք ամբողջովին պատրաստվել և իրականացվել են Հայաստանում։ Օրինակ, առաջատար PicsArt –ը բջջային հեռախոսների համար կամ Zangi մեսինջերը։

Ես, որպես ուղղագրությունը ստուգող ծրագրի հայկական տարբերակի հեղինակ, նկատեցի, որ եթե դեռևս հինգ տարի առաջ օգտատերերի մեծամասնությունը կնախընտրեին չվճարել և դրա անվճար կրկնօրինակը գտնել, ապա հիմա այդ միտումները նվազում են։ Գնորդների մեծամասնությունը ձգտում է վճարել և գնել օրինական տարբերակը։ Ապօրինի ապրանքների սեկտորը մի քանի անգամ կրճատվել է, ինչը թույլ է տալիս Հայաստանում օրինական բիզնես վարել, որը հիմնված է մտավոր սեփականության վրա։

Русская версия

Լրահոս
0