ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 11-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Պ.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Գ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են փոշեզանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով սպիտակ կասկածելի, 2,9 գրամ քաշով փոշեզանգված»,- նշված է հաղորդագրության մեջ։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: