Քաղտեխնոլոգ. Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը «մարտական հետախուզում» էր

© Sputnik / Asatur Yesayants Виген Акопян
Виген Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արտգործնախարարների բրյուսելյան հանդիպումը որպես բանակցություններ չեն դիտարկում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik.  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կողմերի համար «հետախուզական» բնույթ էր կրում։ Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Բրյուսելում հուլիսի 11-ի երեկոյան տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ միջնորդների նախաձեռնությամբ։

«Կարելի է ասել` հաստատվեցին այն ենթադրությունները, որ սա հերթապահ, հերթական հանդիպում էր», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` համանախագահների հաղորդագրության մեջ էլ է նշվում, որ սա պարզապես հանդիպում էր, ոչ թե բանակցություններ։

«Հանդիպումների ժամանակ խոսվում է ամեն ինչի մասին, բացի Մադրիդյան սկզբունքների կետերից», – ասաց Հակոբյանը։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Швейцарии - Sputnik Արմենիա
Մինսկի խումբը պատրաստ է օգնել, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայանա

Նրա խոսքով`  հանդիպումը կայացավ, որովհետև համանախագահող երկրների գործառույթը հենց սա է, իսկ երկու երկրներն էլ արդեն չէին ցանկանում մերժել այդ առաջարկը:

Քաղտեխնոլոգի կարծիքով` հայկական կողմի դիրքորոշումը փոքր-ինչ փոխվել է, նրա համոզմամբ, քանի որ անընդհատ խոսում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վերահաստատելու մասին:

Ստեղծված իրավիճակում, Հակոբյանի կարծիքով, որոշակի հավասարակշռություն կա կողմերի միջև, նրանք չեն կարողանում իրենց դիրքորոշումն առաջ տանել։ Ըստ նրա` լայնամասշտաբ գործողությունների սպասել պետք չէ, քանի որ մինչև գերտերությունների թույլտվությունը կամ հրահրումը չլինի, պատերազմ էլ չի լինի։

Հակոբյանի խոսքով` Ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարող էր փոխել Պուտին–Թրամփ հանդիպումը, սակայն նրանք հավանաբար չեն հասել այդ թեմային, քանի որ Ռուսաստանի համար այսօր առավել կարևոր են Սիրիայի և Ուկրաինայի հետ կապված հարցերը։

Լրահոս
0