00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք գրողը Երևանում պատմել է իր երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին

© Sputnik / Asatur YesayantsЗейнел Абидин Кызыляпрак
Зейнел Абидин Кызыляпрак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրեր առաջ Թուրքիայում բազմահազարանոց ցույց էր անցկացվել, որն ավարտվել էր «Արդարության երթով»։ Ցուցարարները ոտքով Անկարայից Ստամբուլ էին քայլում՝ ի նշան բողոքի իրենց կուսակից Էնիս Բերբերօղլու ազատազրկման։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Թուրքիայում բարձրացած բողոքի ալիքը պատահական չէր։ Թուրքական գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլու ձերբակալությունը վերջնականապես լցրեց ժողովրդի համբերության բաժակը։ Այդ մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Երևանում գտնվող ստամբուլցի գրող–հրապարակախոս Զեյնել Աբիդին Քզլյափրակը։

Թուրքիայում ավելի քան երկու միլիոն մարդ էր դուրս եկել փողոց և բողոքում էր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլու ձերբակալության դեմ։ Դատարանը նրան 24 տարի ազատազրկման էր դատապարտել։ Ցույցը եզրափակվել էր Անկարայից Ստամբուլ շարժվող 430-կիլոմետրանոց երթով։

«Ժողովուրդը վաղուց էր սպասում քայլ կատարելուն, և այս բողոքը բոլորովին  պատահական չէր։ Թեև նշեմ, որ Թուրքիայում քաղաքական իրավիճակն, ի տարբերություն Էրդողանի կառավարման առաջին տարիների, բարելավվել է», – նշեց Զեյնել Աբիդին Քզլյափրակը։

Գրող–հրապարակախոսը կարծում է, որ Էրդողանն էլ իր բողոքի ակցիայով կպատասխանի ցուցարարներին։ Թուրք առաջնորդն արդեն կոչ է արել 81 վիլայեթների բնակիչներին փողոց դուրս գալ հուլիսի 15-ին։

Արդեն մեկ տարի է (2016 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձից հետո) երկրում արտակարգ դրության ռեժիմ է պահպանվում։ 71 հազար մարդ մինչև այժմ բանտերում է, հարցաքննվել է 41 հազար մարդ, փակվել` 2800 կազմակերպություն (լրատվամիջոցներ, քաղաքական, մշակութային կազմակերպություններ, արհմիություններ), ավելի քան 100 հազար մարդ զրկվել է աշխատանքից։ Եվ հենց այս բոլոր իրադարձությունների ֆոնին Թուրքիայի 80-միլիոնանոց բնակչության ընդդիմադիր հատվածի համար Բերբերօղլու ձերբակալությունը վերջին կաթիլը դարձավ։

Хасан Двин - Sputnik Արմենիա
Թուրքիայում բնակվող ալևին «խղճի հայելին» վերադարձրեց Հայաստանին

Քզլյափրակն իրեն ու ցուցարարների մեծամասնությանը համարում է բնակչության այն շերտը, որն ի զորու է որևէ բան փոխել երկրում։ Այն փաստը, որ նա Հայաստանում է և դեռ կարող է բաց խոսել ու իրերն իրենց անուններով կոչել, գրողը բացատրում է Եվրոպայի հետ ունեցած կապերով։

«Կինս գերմանացի է, ես ժամանակիս մեծ մասը Գերմանիայում եմ անցկացնում, որտեղ նաև գրում և աշխատում եմ։ Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ իմ ձերբակալությունը կարող է բողոքի ալիք բարձրացնել Եվրոպայում, թեև ձերբակալության մասին միտքն ինձ չի լքում ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս տնից», – ասաց նա։

Էրդողանի քաղաքական խաղն այնքան անկանխատեսելի է, որ գրողը հանգուցալուծման հետ կապված որևէ կանխատեսումներ անել չի ցանկանում։ Միակ հույսն առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի պարտությունն է։

Քզլյափրակն արդեն հինգ օր է` Հայաստանում է։ Նա մեր երկիր է եկել «Հաղթահարենք սահմանները» ծրագրի շրջանակում։ Նրան անչափ դուր է եկել Երևանը։ Գրողին հատկապես զարմացրել է հայ ժողովրդի հյուրընկալությունն ու ջերմությունը։

Լրահոս
0