ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արթուր Աբրահամաի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։
Այն տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Լոնդոնում: Արթուր Աբրահամի մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):
Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: