«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց ԲԱՏԷ-ի հետ

© Sputnik / Виктор ТолочкоИгровой момент матча БАТЭ - Алашкерт
Игровой момент матча БАТЭ - Алашкерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1, ավարտեց հանդիպումը բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. «Հանդիման ընթացքում մեկ ֆուտբոլիստի՝ ԲԱՏԷ-ի պաշտպան Ալեքսեյ Ռիոսին, հաջողվեց երկու անգամ դառնալ գոլի հեղինակ: Առաջ մղելով բելառուսական թիմին՝ Ռիոսը դարձավ ինքնագոլի հեղինակ երկրորդ խաղակեսում:

Առաջին խաղակեսում ԲԱՏԷ-ն մեծ առավելություն ուներ մեր չեմպիոնի նկատմամբ, ու վտանգավոր պահերը հաջորդում էին իրար: Որոշ դեպքերում վստահ էր խաղում դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որոշ դրվագներում էլ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները դիպուկ հարված չէին կարողանում կատարել: Բայց ընդմիջման գնալուց երեք րոպե առաջ դաշտի տերերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Ալեքսեյ Ռիոսը գլխի հարվածով բացեց հաշիվը:

Футбольный матч Алашкерт-Санта Колома Андора - Sputnik Արմենիա
«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Սանտա Կոլոմայի» հետ

Դժվար էր պատկերացնել, որ նման խաղակեսից հետո «Ալաշկերտին» կհաջողվի խուսափել պարտությունից: Բայց երկրորդ կեսում մեր թիմը անհամեմատ լավ խաղաց ու կարողացավ նույնիսկ առանց դիպուկ հարվածի խաղադաշտը թողնել չպարտված: Արտակ Դաշյանի եզրային փոխանցումից հետո դարպասապահը հետ մղեց գնդակն ու այն դիպավ Ալեքսեյ Ռիոսին ու հայտնվեց ԲԱՏԷ-ի դարպասում:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ալաշկերտն», արդեն գրագետ գործելով պաշտպանությունում, պահպանեց իրեն ձեռնտու հաշիվը պատասխան խաղից առաջ: Մրցակցի հարկի տակ խփած գնդակը շատ լավ հնարավորություն է տալիս մեր չեմպիոնին հաջորդ փուլ դուրս գալու համար: Սակայն այն ապահովելու համար ևս մեկ խաղ պետք է անցկացնել, ու եթե մենք կարողանանք անառիկ պահել մեր դարպասը, անկախ նրանից՝ գոլ կխփենք թե ոչ, որակավորման երրորդ փուլը իրականություն կդառնա:

Լրահոս
0