00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մունդիալը 87 տարեկան է. առաջին խաղն Աշխարհի առաջնությունում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутболист на поле
Футболист на поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ հուլիսի 13-ը հատուկ տեղ ունի. 87 տարի առաջ հենց այս օրը կայացավ Աշխարհի առաջնության առաջին հանդիպումը:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

1930 թվականին անցկացված Աշխարհի առաջնության առաջին խաղում, որն անցկացվեց Ուրուգվայում, Ֆրանսիայի հավաքականը 4:1 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի ընտրանուն: Ֆրանսիացի Լյուսեն Լորանը դարձավ աշխարհի առաջնությունների առաջին գոլի հեղինակը, իսկ Անդրե Մաշինոն աշխարհի առաջնություններում առաջին ֆուտբոլիստն էր, որ դուբլ ձևակերպեց:

Իհարկե, ժամանակակից ֆուտբոլն ու մարզադաշտերը, աշխարհի առաջնությունների կազմակերպումն ու անցկացումը չես համեմատի 1930 թվականին Ուրուգվայում անցկացված մունդիալի հետ: Պատմության մեջ այդ առաջնությունը նաև մնաց միակը, որն անցկացվեց առանց ընտրական խաղերի (մասնակիցները հրավեր էին ստացել): Բացի այդ, մրցաշարի բոլոր հանդիպումներն անցկացվեցին երեք մարզադաշտում:

© AFP 2024 / Byline / Source / Credit Աշխարհի առջաին առաջնության տարբերանշանը
Логотип Чемпионата мира по футбола 1930 года - Sputnik Արմենիա
Աշխարհի առջաին առաջնության տարբերանշանը

Քանի որ թիմերը մասնակցում էին հրավերով, այդ պատճառով աշխարհի չեմպիոնի կոչման համար ավելի շատ մասնակիցներ եղավ Ամերիկա մայրցամաքից՝ Արգենտինան, Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Մեքսիկան, Պարագվայը և Ուրուգվայը որպես կազմակերպիչ երկիր: ՖԻՖԱ-ն հրավեր էր ուղարկել ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրներին: Իսկ առաջնությանը մասնակցեց 13 հավաքական: Առաջին մունդիալին Եվրոպայից մասնակցեցին Բելգիան, Ռումինիան, Ֆրանսիան և Հարավսլավիան:

Մրցումների ֆավորիտ էր համարվում Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Ուրուգվայի հավաքականը, բացի այդ իրենց հարկի տակ մրցաշարն անցկացնելու համար մասնակից երկրների բոլոր ծախսերը ուրուգվայցիները վերցրին իրենց վրա ու Աշխարհի առաջնության համար հատուկ կառուցեցին «Սենտենարիո» մարզադաշտը, որը կարող էր ընդունել 90 հազար հանդիսականի: Ճիշտ է` մարզադաշտը շահագործման հանձնվեց առաջնության մեկնարկից հետո, բայց մրցումների 18 խաղից 16-ը, այդ թվում և կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը, անցկացվեցին հենց «Սենտենարիոյում»:

Роберто Карлос - Sputnik Արմենիա
Բազմազավակ Կառլոսը, Մեսսիի նոր ռեկորդը, Նադալի ավարտած ելույթները

Հանդիպումները սպասարկեց 15 մրցավար, որոնցից երկուսը մասնակից հավաքականների գործող գլխավոր մարզիչներն էին: Ռումինիայի հավաքականի մարզիչ Կոնստանտին Ռեդուլեսկուն ու Բոլիվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ուլիսես Սաուսեդոն սպասարկեցին, իհարկե, ոչ իրեն հավաքականի մասնակցությամբ խաղերը: Աշխարհի առաջին առաջնությունում գրանցվեց նաև մրցավարական առաջին կոպիտ սխալը, որը թույլ տվեց Ժիլբերտու Ռեգուն: Նա Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումն ավարտեց հիմնական ժամանակից վեց րոպե շուտ:

Չորս ենթախմբերի բաժանված թիմերը (ենթախմբերից մեկում չորս թիմ էր, մյուսներում` երեքական) պայքարի մեջ մտան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Խմբային փուլը բոլորից հաջող ավարտեց Արգենտինան, որը երեք անընդմեջ հաղթանակ տոնեց: Կիսաեզրափակիչ դուրս եկան նաև ԱՄՆ-ի, Հարավսլավիայի և Ուրուգվայի հավաքականները: Կիսաեզրափակիչ երկու խաղերում էլ միևնույն 6:1 հաշվով Արգենտինան հաղթեց ԱՄՆ-ի թիմին, իսկ Ուրուգվայը՝ Հարավսլավիայյին:

Եզրափակիչում ուրուգվայցիները 4:2 հաշվով առավելության հասան Արգենտինայի թիմի նկատմամբ ու դարձան աշխարհի չեմպիոնի առաջին տիտղոսակիրը: Առաջնության գլխավոր ռմբարկուն արգենտինացի Գիլյերմո Ստաբիլեն էր, որը մրցումների ընթացքում դարձավ ութ գոլի հեղինակ:

Իհարկե, 1930 թվականի Աշխարհի առաջնության հետ կապված մենք հիմնականում վիճակագրական տվյալներ ենք կարողանում ուսումնասիրել: Բայց մի բան պարզ է` սերը ֆուտբոլի նկատմամբ առաջացել է շատ և շատ վաղուց: Բայց կարևորն այն է, որ Ժյուլ Ռիմեն (Աշխարհի առաջնությունների կազմակերպման ու անցկացման նախաձեռնողներից մեկը) և նրա համախոհները հիանալի մրցումների սկիզբ դրեցին, որը շարունակվում է մինչև այսօր և դեռ անհաշվելի ճանապարհ է ունենալու: Ֆուտբոլը միլիոնների խաղ է, և շատ երկրներում ֆուտբոլը ոչ թե զբաղմունք է, այլ՝ կյանք: Իսկ հուլիսի 13-ն ընդամենը համաշխարհային ֆուտբոլային փառատոների անդրանիկ առաջնության մեկնարկի օրն է:

Լրահոս
0