00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:09
1 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:11
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լինել դալտոնիկ՝ չի նշանակում ունենալ վատ տեսողություն. ակնաբույժ

Բաժանորդագրվել
Աշխարհի գրեթե ամեն 10-րդ տղամարդը դալտոնիկ է։ Տեսողության այս յուրահատկությունն իր անվանումը ստացել է ի պատիվ Ջոն Դալտոնի, որն իր դալտոնիզմի մասին իմացել է միայն 26 տարեկանում (նա պարզել էր, որ իր «մոխրագույն» պիջակը իրականում մուգ կարմիր է)։

Դալտոնիկ էր նաև հանճարեղ նկարիչ Միխայիլ Վրուբելը։  Ակնաբույժ Էմմա Անտոնյանը Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում խոսել է դալտոնիզմ հիվանդության մասին։

Ամբողջ աշխարհում ընդունված է համարել, որ դալտոնիզմ հանդիպում է տղամարդկանց 8%-ի և կանանց 0,5% տոկոսի մոտ։ Այս հիվանդությունը չունի էնդեմիկ օջախ, նշանակություն չունի էթնիկ պատկանելությունը կամ մարդու բնակության վայրը, ինչպես մի շարք այլ հիվանդությունների դեպքում է։ Դալտոնիզմն առավել հաճախ հանդիպում է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ մորից որդուն փոխանցվելու հավանականությունը 80% է, միևնույն ժամանակ, դստերը փոխանցման հավանականությունը՝ նվազագույն։

Դալտոնիզմը լինում է բնածին և ձեռքբերվի, որպես այլ հիվանդության հետևանք: Այն կարող է ազդել աչքի ցանցաթաղանթի կամ տեսողական նյարդի վրա։

Դալտոնիզմի առավել հաճախ հանդիպող տեսակը գունազգացողության նվազումն է, ընդ որում, դա կարող է լինել մեկ գույնի հանդեպ։ Տարածված կարծիքը, թե դալտոնիկները հակառակ են տեսնում գույները, իրականությանը չի համապատասխանում։ Մեկ գույնի հանդեպ դալտոնիզմ ունենալու դեպքում հիվանդն, օրինակ, կապույտ և կանաչ գույները տեսնում է միևնույն լղոզված երանգով, ոչ թե պարզապես շփոթում դրանք։

Այլ տեսարան է դալտոնիզմի դեպքում  մեկից ավելի գույներ կամ միայն սև և սպիտակ տեսնող մարդկանց մոտ։ Վերջինն առավել հազվադեպ հանդիպող է, սակայն նման հիվանդներ կան նաև Հայաստանում։ Հետաքրքրական է, որ շատ քաղաքացիներ իրենց դալտոնիկ լինելու մասին իմանում են բավական ուշ, օրինակ` զորակոչի հետազոտման ժամանակ, ինչը, սակայն, բանակում ծառայելու պարտավորվածությունից չի ազատում։

Լինել դալտոնիկ՝ չի նշանակում ունենել վատ տեսողություն, այս հիվանդությունը վերաբերում է միայն գունաընկալման տարբերությանը, ասում  է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբույժ, օկոլոպլաստիկ վիրաբույժ Էմմա Անտոնյանը։

Այդուհանդերձ, դալտոնիկները մասնագիտության հարցում ունեն որոշ սահմանափակում։ ՀՀ քաղաքացի  դալտոնիկներին թույլատրվում է վարել ավտոմեքենա, սակայն տրվում է միայն անձնական տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Դալտոնիկներին արգելված է ընտրել հասարակական տրանսպորտի վարորդի, օդաչուի, գնացքավարի մասնագիտությունները:  Այսպես, օրինակ, դալտոնիզմը հայտնի երգիչ Ջորջ Մայքլին զրկեց  մանկության  երազանքից` դառնալ օդաչու, փոխարենը նվիրելով համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ դառնալու հնարավորություն։

Այսօր գիտության զարգացմանը զուգահեռ ստեղծվել են  ակնոցներ մեկ կամ երկու գունային դալտոնիզմի ախտորոշման  դեպքերի համար։ Ակնոցը օգնում է հիվանդին առավել վառ  և տարբեր տեսնել այն գույները, որը չի ընկալում իր աչքը։ Սակայն նույն ակնոցը անկարող է օգնել  սև և սպիտակ տեսնող դալտոնիկներին։ Բոլոր դալտոնիկներից միայն 1%-ն է մոնոքրոմատիկ (սև և սպիտակ տեսնող), այսինքն՝ մոտ 2325 մարդուց 1-ը։ Դալտոնիզմը համարվում է անբուժելի հիվանդություն, բայց արդյո՞ք դալտոնիզմը հիվանդություն է, թե աշխարհընկալման այլ տարբերակ։

Լրահոս
0