00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական գործ է հարուցվել՝ փաստաբանի գործողությունները խոչընդոտելու դեպքի առթիվ

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. 2017 թվականի հուլիսի 6-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դատախազությունից ստացվել են 2017թ. հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Պավլիկ Մանուկյանը պահանջում էր դատարան բերել Արայիկ Խանդոյանին

Համաձայն ստացված նյութերի՝ դատարանի շենքի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել հասարակական կարգի պահպանությունն ապահովելու պարտականությունը կատարելու նպատակով ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ, շիշ նետել նրանց ուղղությամբ։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը բացատրությամբ հայտնել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները 2017թ. հունիսի 28-ին խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը, չեն թույլատրել հանդիպել իր վստահորդին: Բացի այդ, քննչական բաժնում դատախազությունից ստացվել է նաև ՄԻՊ-ի ահազանգը՝ հունիսի 28-ին դատարանի շենքի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ։

Հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը քննարկելու միջնորդությամբ։

Լրահոս
0