Հունգարահայերը դեմ են իրենց տվյալների բազա ադրբեջանական ընկերության մուտք գործելուն

© TournavigatorМост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской
Мост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունգարիայի հայկական համայնքն անհանգստացած է համացանցում ծառայություններ մատուցող ադրբեջանական գրանցմամբ ընկերության գործունեությունից։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հունգարիայի հայկական համայնքն իր խորին անհանգստությունն ու մտահոգությունն  է հայտնել առ այն, որ ադրբեջանական սեփականություն հանդիսացող և Ադրբեջանում գրանցված տվյալներ և վերլուծական ծառայություններ մատուցող ընկերությունը ստանձնելու է FINA 2017 միջոցառումների շրջանակում առցանց ինտերնետ ծառայություներ մատուցելու գործընթացը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները բավականին լարված են,  և Հունգարիայի հայերն ահազանգել են, որ վերջերս ադրբեջանական կառավարությունը հավանության արժանացրեց միջազգային դիասպորաների նկատմամբ, այսպես կոչված՝ «պատերազմական գործունեության» ընդլայնման գործընթացը:

Никохос Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. Հունգարիայի հայերը որբացած են իրենց զգում

«Այդ հանգամանքը խրախուսական ազդակ է ղեկավարների համար՝ ընդլայնելու սադրիչ գործողությունների շրջանակը հայ միավորումների նկատմամբ, իսկ կիբեռտարածությունը նման գաղափարները կյանքի կոչելու հիանալի միջավայր է: Այդ պատճառով ադրբեջանական կազմակերպության կողմից FINA-ի շրջանակներում անվճար ինտերնետ կապ մատուցելու ներքո կարող է  քողարկված լինել Հունգարիայում դարերով բնակվող հայերի մասին  տվյալների ապօրինի հավաքագրումը»,- գրված է հունգարահայերի տարածած հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Հունգարիայի հայ համայնքը պաշտոնապես իր բողոքն է արտահայտել բոլոր ֆորումներում և դիմել օմբուդսմենին, թե ինչպես ադրբեջանական ընկերությունը կարող է ռազմավարական նշանակության դերակատարում ունենալ նման ոլորտում, հավելելով նաև այն փաստը, որ Ադրբեջանն իր ակտիվ ներգրավվածությունն ունի Իսլամական պետության գործողություններում:

«Հերիք է միայն նշել անցած տասնամյակի ընթացքում Հունգարիայում տեղ գտած հակահայկական՝ Ռամիլ Սաֆարովի անմարդկային և բարբարոսական արարքը, որին Հունգարիայի կառավարությունը միանգամից արտահանձեց Ադրբեջանին, որտեղ էլ նրան շնորհեցին հերոսի կոչում»,- հիշեցնում են Հունգարիայի հայերը:

Ելնելով վերը նշվածից, Հունգարիայի հայ համայնքը նամակով դիմել է երկրի կառավարությանը՝ պաշտպանելու իրենց համայնքը և ընտանիքները Ադրբեջանական հարձակումներից ու ապօրինի միջամտություններից ՝ապահովելով անձնական տվյալների անձեռնմխելիություն։

Լրահոս
0