00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լսողական խնդիրներ ունեցող երեխաները նաև անգլերեն կուսումնասիրեն

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցОбучение слабослышающих студентов в МГТУ имени Баумана
Обучение слабослышающих студентов в МГТУ имени Баумана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների ծնողները բարձրաձայնել են կրթահամալիրում ռուսերենից բացի այլ օտար լեզու չդասավանդելու խնդիրը: Հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրել է Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների ծնողների դիմումը և պարզել, որ որոշ հատուկ պետական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2016-2017թթ. ուստարվա օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված է անգլերեն լեզվի ուսուցում, մինչդեռ լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ուսումնական պլանում անգլերենն ընդգրկված չէ: Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։

Կրթության և գիտության նախարարության դիրքորոշմամբ՝ 2016-2017թթ. ուստարվա ուսումնական պլանով մայրենի (հայերեն) լեզվից բացի նախատեսված է նաև «Ժեստերի լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաների դասավանդում, և նոր օտար լեզվի ուսուցումը լսողության խանգարում ունեցող երեխաների համար կարող է առաջ բերել լրացուցիչ դժվարություններ:

Гоар Петросян - Sputnik Արմենիա
Հայուհու լռության սիմֆոնիան

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ նշել է, որ ժեստերի լեզուն չի համարվում միջազգային լեզու և դրա ուսուցումը հնարավորություն է տալիս լսողության խանգարում ունեցող երեխաներին հաղորդակցվել միայն հայերենին տիրապետող անձանց հետ՝ սահմանափակելով նրանց միջմշակութային հաղորդակցման հնարավորությունը: Նշվել է նաև, որ ուսումնական պլանի բովանդակությունը չի համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին:

Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անգլերենի` որպես օտար լեզու, դասավանդման հարցը ներկայացվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ՝ մասնագիտական կարծիքի:

Առաջարկվել է առարկայի դասավանդումն իրականացնել 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 կամ 2 ժամ ծանրաբեռնվածությամբ: Առաջարկն ընդունվել է. նախատեսվել է անգլերենի ուսուցում 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 ժամ ծանրաբեռնվածությամբ:

Լրահոս
0