ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ): Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնակիցները կմրցեն 21 մարզաձևերում, այդ թվում` հինգ թիմային:
Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի տասը ըմբիշ և երկու ձյուդոիստ: Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: