«Զվարթնոց» տաճարը` ինքնատիպ կինոսրահ

© Sputnik / Asatur Yesayants / Храм раннесредневековой армянской архитектуры "Звартноц"
Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Զվարթնոց» տաճարն այսուհետ նաև ինքնատիպ կինոսրահ կդառնա հայաստանցիների և Հայաստան այցելած հյուրերի համար։ Ամեն շաբաթ օր պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, մեծ էկրանի վրա կցուցադրվեն ֆիլմեր։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. «Զվարթնոց» տաճարը Հայաստան այցելող զբոսաշրջիկների ուշադրության կենտրում է։ Միջնադարյան այս հուշարձանն անչափ սիրելի է նաև տեղացիների համար։ Մեր պատմամշակութային հուշարձաններն էլ ավելի հանրահռչակելու, մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես են գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:

Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ օր մեր հայրենակիցներն ու Հայաստան այցելած օտարերկրացի հյուրերը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, մեծ էկրանի վրա կարող են ֆիլմեր դիտել:

Միջնադարյան Հայաստանի հոգևոր շնչով լեցուն այս միջավայրում ֆիլմերն ավելի ազդեցիկ ու տպավորիչ կդառնան։ Կինոդիտումները կմեկնարկեն հուլիսի 15–ից։

Լրահոս
0