Հայերի մշակած խելացի դրամապանակը չի կորչի

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դրամապանակը կորցրե՞լ եք: Խնդիր չէ. հայ մասնագետները ձեր դրամապանակն աշխարհի ծայրում էլ կգտնեն:

Հայ մասնագետները որոշել են ժամանակակից մարդուն իսպառ ազատել դրամապանակ կամ հեռախոս կորցնելու տհաճ խնդրից:

Volterman կոչվող խելացի դրամապանակը կորցնելուն պես կմիանա Bluetooth alarm ֆունկցիան և տիրոջը կհասկացնի, որ դրամապանակը կորցրել է: Ավելին՝ կմիանա ներկառուցված տեսախցիկը, կլուսանկարի գողին կամ գտնողին, լուսանկարն էլ կուղարկի դրամապանակի տիրոջը:

Խելացի դրամապանակն արդեն 2500 գնորդ ունի, թեև վաճառքի պաշտոնական մեկնարկը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:

 

 

Լրահոս
0