Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց հաղթանակով. FIDE Grand Prix

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվեց FIDE Grand Prix մրցաշարի 3-րդ փուլի եզրափակիչ տուրը: Հայ շախմատիստն իր պարտիան հաղթանակով ավարտեց:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. FIDE Grand Prix մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմին: Պարտիան ավարտվել է 60-րդ քայլում:

Արոնյանը վաստակած 4,5 միավորով բաժանել է մրցաշարային աղյուսակի 11-ից 14-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Թեյմուր Ռաջաբովը, որն իր ակտիվում գրանցել է 6 միավոր:

Լրահոս
0